Թրամփն ակնարկել է, որ կարող է ողջունել Իրանի կառավարությունը փոխելու հնարավորությունը
 |azatutyun.am|
09:48 - 23 հունիսի, 2025

Թրամփն ակնարկել է, որ կարող է ողջունել Իրանի կառավարությունը փոխելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ կարող է ողջունել Թեհրանի կառավարությունը տապալելու հնարավորությունը:

Եթե Իրանի գործող ռեժիմը անկարող է կրկին Իրանը մեծ դարձնել, ապա «ինչո՞ւ չպետք է լինի ռեժիմի փոփոխություն», գրել է Թրամփը Truth Social հարթակում։

Թրամփի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը շեշտել էին, որ հունիսի 21-ի՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարվածների նպատակը բանակցված լուծման հասնելն էր, ոչ թե իսլամական ռեժիմի տապալումը։

Հունիսի 22-ին ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Թեհրանին, որ չփորձի պատասխանել այդ ավիահարվածներին, որոնք Թրամփն անվանել է «անհավանական ռազմական հաջողություն», նշելով, որ դրանցով «ոչնչացվել են Իրանի միջուկային ծրագրի առանցքային օբյեկտները»։

Washington-ում տեղակայված Human Rights Activists կազմակերպությունը հայտնել է, որ հունիսի 13-ից ի վեր Իրանում օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 950 մարդ, որոնցից 380-ը՝ քաղաքացիական անձինք։ Իսկ իսրայելական կողմի տվյալներով՝ իրանական հարվածներից զոհվել է 24 մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել