Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա․Դոնալդ Թրամփ
16:15 - 24 հունիսի, 2025

Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա․Դոնալդ Թրամփ

Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Բոլոր ինքնաթիռները կշրջվեն և կուղևորվեն տուն՝ միաժամանակ Իրանին բարեկամական «ինքնաթիռային ալիք» ուղղելով։ Ոչ ոք չի տուժի, հրադադարն ուժի մեջ է», - գրել է Թրամփը րոպեներ առաջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հորդորել էր Իսրայելին «չնետել ռումբերը», ապա հայտարարել, որ երկու կողմերից էլ դժգոհ է հրադադարի պահպանման հարցում, մասնավորապես՝ Իսրայելից․ «Իրանն ու Իսրայելը այնքան երկար և այնքան կոշտ են կռվում, որ չգիտեն՝ ինչ են անում», - ասել էր Թրամփը։

Մեկ այլ գրառմամբ Թրամփը նշել է․ «Իրանը երբեք չի վերակառուցի իր միջուկային օբյեկտները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել