Միքայել արք․ Աջապահյանը հայտարարում է՝ մեղադրանքը բացարձակ շինծու, ապօրինի է
16:16 - 27 հունիսի, 2025

Միքայել արք․ Աջապահյանը հայտարարում է՝ մեղադրանքը բացարձակ շինծու, ապօրինի է

 Միքայել արք․ Աջապահյանը քիչ առաջ նստեց մեքենան՝ Քննչական կոմիտե գնալու համար, քաղաքացիները, սակայն, շրջափակել էին մեքենան և փորձում էին թույլ չտալ, որ մեքենան շարժվի։

Աջապահյանը կրկին վերադարձավ Մայր Աթոռի տարածք։

Մինչ դեպի մեքենա գնալը Միքայել արք․ Աջապահյանը հայտարարեց՝ մեղադրանքը բացարձակ շինծու, ապօրինի է․

«Ես երբեք չեմ թաքնվել, չեմ խուսափել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել, պիտի շարունակեմ նույն ոգիով», - նշեց նա։

Աջապահյանի խոսքով՝ վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին, իրեն իրավապահները կարող էին հանգիստ, մեկուսի, ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և մինչեւ 26-ը ներառյալ․ «Բայց նրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար (ես ավելի շատ հակված եմ առաջինին), [ցանկացան] ցույց տալ իրենց ուժը Մայր Աթոռի պատերից ներս, իրենք պիտի որ ունենային օպերատիվ տվյալներ, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով և ես այդ ժողովի համակարգողն էի։ Շատ լավ գիտեին։ Բայց որոշել էին ամսի 27-ին այստեղ այս մասկի շոուն կազմակերպել, կազմակերպեցին, չստացվեց։ Շնորհակալ եմ ձեզ, ժողովրդին, քահանաներին, իմ հոգևոր եղբայրներին, Վեհափառ Հայրապետին։ Հիմա իրենք հասկացել են և նահանջել են, և ավելորդ է այլևս թույլ տալ, որ երկրորդ հարձակումը թույլ տան և պղծեն Մայր Աթոռի հոգեպարար մթնոլորտը», - ասաց Աջապահյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել