«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը: Այս մասին խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է
«Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»,- ասվում է խմբակցության հայտարարության մեջ։
comment.count (0)