Հայաստանն ու Գերմանիան քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացումը
14:21 - 26 հունիսի, 2025

Հայաստանն ու Գերմանիան քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի շփումները նպաստում են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը և երկկողմ գործակցության արդյունավետության բարձրացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորություններին: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը՝ վերահաստատելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հայկական կողմի տեսլականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել