Առաջարկվում է հաշմանդամության խմբերի փոխարեն սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ |hetq.am|
06:01 - 07 օգոստոսի, 2019

Առաջարկվում է հաշմանդամության խմբերի փոխարեն սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ |hetq.am|

hetq.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունն առաջարկում է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի։ Այսինքն՝ իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության:

Այդ իսկ պատճառով նախարարությունն առաջարկում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա) սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խոր:
Նման առաջարկությամբ նախագիծ է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախարարությունը հայտնել է, որ հաշմանդամություն ունեցող անձը դիտարկվում է որպես առողջական խնդիրներ ունեցող անձ, որի կարողությունների բազմակողմանի գնահատում չի իրականացվում, և հաշվի չեն առնվում շրջակա միջավայրի գործոնները։ Իսկ գնահատման նպատակը լինում է առավելապես հաշմանդամ ճանաչելը կամ չճանաչելը, որով էլ պայմանավորված են լինում լրացուցիչ արտոնությունները։

Նախարարությունն ընդգծել է, որ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների և տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել