Հաշմանդամություն ունեցող անձանց լրացուցիչ 1253 աջակցող սարք կտրամադրվի. նախարարություն |tert.am|
09:15 - 15 օգոստոսի, 2019

Հաշմանդամություն ունեցող անձանց լրացուցիչ 1253 աջակցող սարք կտրամադրվի. նախարարություն |tert.am|

tert.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ աջակցող սարքերի ձեռքբերման նպատակով։ Խոսքը հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով տրամադրվող պետական հավաստագրերով տրվող միջոցների մասին է։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնությոն հետ կապերի վարչությունը:

2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվածից ավելի շահառուներ են դիմել՝ հավաստագիր ստանալու համար, ուստի աջակցող սարքերի նախատեսված քանակը սպառվել է, և հավելյալ խմբաքանակ ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջացել:

Կառավարության որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխման արդյունքում հավելյալ 200 հատ անվասայլակ, 50 հատ լսողական սարք (30-ից բարձր տարիքի անձանց համար), 20 հատ ետնաքայլակ (մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար), 41 հատ քայլակ, 85 զույգ օրթոպեդիկ շտկող ներդիր, 761 զույգ օրթոպեդիկ կոշիկ, 71 հատ օրթեզ, 25 հատ պրոթեզ և այլ աջակցող միջոցներ ձեռք բերելու հնարավորություն կունենա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել