Զանգվածային ցույցեր՝ Բելգրադում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել
 |1lurer.am|
10:41 - 29 հունիսի, 2025

Զանգվածային ցույցեր՝ Բելգրադում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել |1lurer.am|

1lurer.am: Բելգրադում զանգվածային հանրահավաքից հետո բախումներ են սկսվել ոստիկանության հետ․ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, հաղորդում է AFP-ն։ Գործակալության լրագրողները նաև ականատես են եղել ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների կիրառման։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ են նետել լուսարձակներ և այլ առարկաներ։

Բելգրադում զանգվածային ցույցեր են, որոնց պահանջը արտահերթ ընտրության անցկացումն է։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչը պնդում է, որ չի ենթարկվելու «վերջնագրին»։

Տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել են Բելգրադի կենտրոնում։ Լուսանկարներից երևում է, որ Սլավիա հրապարակը, որի մերձակայքում տեղակայված են Սերբիայի կառավարական մի շարք հաստատություններ, գրեթե ամբողջությամբ լցված է մարդկանցով։

Շաբաթօրյա ակցիան շարունակությունն է կոռուպցիայի դեմ բողոքների, որոնք չեն դադարում նախորդ տարվա նոյեմբերից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել