Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում․ կա տուժած
18:58 - 29 հունիսի, 2025

Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում․ կա տուժած

Հունիսի 29-ին, ժամը 13:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում գտնվող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 14:06-ին: Այրվել է «Kia» մակնիշի ավտոմեքենան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել