Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկում է կազմակերպվել |armenpress.am|
09:12 - 06 օգոստոսի, 2019

Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկում է կազմակերպվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմակերպել է հանրային քննարկում՝ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:

Նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ մշտապես կարիք կա բարելավելու առկա աշխատանքային օրենսդրության նորմերը:

«Ունենք 2 հիմնական խնդիր՝ բարելավել Աշխատանքային օրենսգիրքը և մոտարկել միջազգային լավագույն փորձին, հատկապես, հաշվի առնելով ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային կոնվենցիաներն ու պայմանագրերը»,- նշեց Ուդումյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս, իրավակիրառ պրակտիկայից ելնելով, կան որոշակի խնդիրներ, որոնք էլ ընթացիկ կարգով իրենք փորձում են բարելավել նախագծերի և առաջարկների ձևով:

Հանրային քննարկումներ նախատեսվում է իրականացնել նաև ՀՀ Շիրակի մարզի Գյումրի և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել