Նվազագույն աշխատավարձի բարձրացումը բիզնեսի համար մեծ բեռ չէ. Գեմաֆին Գասպարյան |armenpress.am|
09:16 - 04 հուլիսի, 2019

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը բիզնեսի համար մեծ բեռ չէ. Գեմաֆին Գասպարյան |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափի բարձրացման գործընթացում պետությունը հավասարակշռված մոտեցում է կիրառում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Երևանում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց, որ աշխատավարձի բարձրացման հարցում հաշվի է առնվել նաև բիզնեսի կարծիքը:

«Այն, որ ասում են նվազագույն աշխատավարձի չափը 68 հազար դարձնելը մեծ բեռ է բիզնեսի համար, այդպես չէ: Մենք հետազոտություն ենք իրականացրել 1580 գործատուի շրջանում: Գործատուները նշում են, որ 70 հազար 142 դրամը իրենց համար նորմալ է: Հիմա մենք սահմանել ենք 68 հազար:Մենք փորձել ենք հավասարակշռված մոտեցում ցուցաբերել»,-  այս մասին ասաց փոխնախարարը:

Հայաստանում աշխատող մարդը պետք է նվազագույն սպառողական զամբյուղից ավելի աշխատավարձ ստանա: Փոխնախարարն ընդգծեց, որ դա քաղաքական դիրքորոշում է:
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետական ոլորտում կվերաբերի շուրջ 35 հազար մարդու, իսկ մասնավոր ոլորտում՝ շուրջ 45 հազար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել