Ես վստահում եմ վարչապետին և մեր իրավապահ համակարգին․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյան
09:02 - 21 օգոստոսի, 2019

Ես վստահում եմ վարչապետին և մեր իրավապահ համակարգին․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հարցերի շուրջ։

 

- Եթե հետևել եք Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձություններին, ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարցում։

- Այստեղ կա և՛ իրավական կողմը, և՛ փորձագիտական, և՛ քաղաքական։ Գաղտնիք չէ, որ մենք խմակցության հետ, քաղաքական թիմի հետ քննարկումներ ենք անում։ Ես ինքս վստահում եմ վարչապետին (քաղաքական մասով նկատի ունեմ) և մեր իրավապահ համակարգին, ովքեր զբաղվում են, գիտեք` Քննչական կոմիտեն, և կարծում եմ սրանով ես արդեն իմ դիրքորոշումը ներկայացրի։

- Իսկ բնապահպանների, բնակիչների մտահոգությունների մասին ի՞նչ կասեք: Նրանք ասում են, որ Քննչական կոմիտեն մանիպուլյատիվ է ներկայացրել փորձաքննության եզրակացությունը, ասում են, որ իրենց կարծիքն էլ պիտի լսեն, որովհետև իրենք չեն ուզում, որ այդ տարածքում հանք շահագործվի։

- Ե՛վ մեր իրավապահ մարմինները, և՛ այդ փորձաքննությունը կոնկրետ թվերով և փաստերով են խոսում։ Իհարկե ես շատ բարձր եմ գնահատում մեր բնապահպանների փորձը, նվիրվածությունը մեր բնության հանդեպ, բայց կա փորձագիտական եզրակացություն, որի դեպքում իրենք այս պահին չունեն, համենայն դեպս իմ տեսադաշտում չի երևում, որ իրենք հիմնավոր հակափաստարկներ ներկայացնեն։

- Դուք լիովին վստահո՞ւմ եք փորձաքննության եզրակացությանը։

- Այսօր կամ վաղը կարող են բերել այնպիսի փաստարկներ, որ ավելի համոզիչ լինեն, բայց, դրա մասին նաև խոսել է վարչապետը, այս պահին մեր տեսադաշտում նման փաստարկներ չկան մեր բնապահպանների կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել