16։53 Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուղիղ եթերով հանդես կգա հայտարարությամբ։
16:35 «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանը Սարյանի պուրակի հանրային քննարկման ընթացքում հայտարարեց, որ իրենց նախաձեռնության անդամները որոշել են անցնել ակտիվ պայքարի՝ քայլերթներ և ցույցեր անցկացնել։
16։30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումն ավարտվեց:
16:06 Քննարկում Սարյանի այգում՝ Ամուլսարի խնդրի շուրջ: Ուղիղ:
15:54 Infocom-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցից պարզեց, որ 6 անձ բերման է ենթարկվել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված արարքը կատարելու համար: Բերման ենթարկված ցուցարարները գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում:
15:30 Բաղրամյան պողոտայի փակ հատվածն արդեն բաց է: Իրավիճակը հանդարտ է:
14:56 Ոստիկաններն ուժով փորձում են բացել ցուցարարների կողմից փակված Բաղրամյան պողոտայի մի հատվածը: Ուղիղ:
14:42 Բախում՝ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Ուղիղ:
14:29 Ոստիկանները թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մուտք գործել ԱԺ այգի: Ուղիղ:
14:22 Ամուլսարի հանքի շահագործման դեմ կազմակերպված ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Ազգային ժողովի այգի՝ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումը քննարկելու և հետագա քայլերը որոշելու նպատակով: Ուղիղ:
14:00 Մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ՝ Ամուլսարի հանքի շահագործման թեմայով:
13:51 Ավարտվեց ջերմուկցիների, բնապահպանների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ուղիղ:
13:31 Բնապահպան-ակտիվիստ Անի Խաչատրյանը ևս դուրս եկավ քննարկումից:
13:00 Բնապահպան Աննա Շահնազարյանը դուրս է եկել հանդիպումից և ներկայացնում է որոշ մանրասներ: Ուղիղ:
12:01: Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիների ու բնապահպանների հանդիպումը:
11։50։ Ոստիկանները թույլ չեն տալիս հանդիպմանը չմասնակցող ջերմուկցիներին և աջակցության ակցիայի մյուս մասնակիցներին անցնել Բաղրամյան 26-ի մայթ։
comment.count (0)