5 տարի հետո կունենանք ավելի քան 70 տոկոս նախադպրոցական հաստատություն այցելող երեխաներ. Արայիկ Հարությունյան |shantnews.am|
08:38 - 20 օգոստոսի, 2019

5 տարի հետո կունենանք ավելի քան 70 տոկոս նախադպրոցական հաստատություն այցելող երեխաներ. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

shantnews.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունենում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը նրանք սկսել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների խնդիրների քննարկմամբ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է, որ նոր նախակրթարաններ են կառուցվում 8 մարզերում, ընդհանուր թվով 18 նախակրթարան, դիմել են մարզերին իրենց ցանկությունները հավաքելու համար, կան և համաֆինանսավորմամբ կառուցված կամ ամբողջությամբ պետբյուջեով, իսկ նախակրթարանները կամ առհասարակ նախադպրոցական հաստատությունները կարևոր են:

«Ձևավորելու ենք յուրաքանչյուր քաղաքացու ուղին, 3 տարեկանից»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Վարչապետը հավելել է` կարևոր է նաև մայրերի աշխատանքի հնարավորություններն ապահովելու համար, ապա հարցրել, թե քանի տոկոսն են նախակրթական տարիքի երեխաների, որ հաճախում են մանկապարտեզ:

Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ 38 տոկոսն է, ինչը Փաշինյանը շատ ցածր է համարել,

«Այսինքն՝ մոտ 60 տոկսը չի հաճախում»,-ասել է նա:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ դրանում ներառված չէ մասնավոր մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը: Նշել է, որ ունեն ծրագիր, մշակել են մոդելներ, որոնք առաջարկել են համայնքներին, ընդհուպ դաստիարակներ են վերապատրաստելու ու հանձնելու համայնքներին: Նաև վերանորոգելու են շենքեր, կահավորելու են դրանք, ասել է, որ համայնքները դժվարանում են կողմնորոշվել մոդելների ընտրության հարցում:

Վստահեցրել է, որ եթե այդ տեմպով գնան, իրենց գնահատմամբ՝ 5 տարի հետո կունենանք ավելի քան 70 տոկոս նախադպրոցական հաստատություն այցելող երեխաներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել