ԱՄԷ դեսպանատունը օգնություն է տրամադրել Տավուշի մարզի կարիքավոր ընտանիքներին |armenpress.am|
12:09 - 23 մայիսի, 2019

ԱՄԷ դեսպանատունը օգնություն է տրամադրել Տավուշի մարզի կարիքավոր ընտանիքներին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքներում մայիսի 22-ին շուրջ 250 կարիքավոր ընտանիք սնունդ պարունակող արկղեր ստացան։

Ինչպես հայտնեցին ՀՀ Տավուշի մարզպետարանի Բարեգործական ծրագիրն իրականացվեց Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ և Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ:

ԱՄԷ դեսպանատան ներկայացուցիչներին ողջունեց Իջևանի փոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի կողմից շնորհակալագիր հանձնեց դեսպանատան ներկայացուցիչներին և շնորհակալական խոսքեր փոխանցեց դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Կատտամ Ալ-Ջաաբին։

«Հանդուրժողականության տարվա» շրջանակներում ԱՄԷ-ն շարունակում է ողջ աշխարհում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը, և այս ծրագիրը հանդիսանում է իրականացվող նախաձեռնությունների մի մաս։

Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։ Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև էմիրությունների ներկայիս տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել