ԵՄ-ի ԱԳ նախարարները Թուրքիայից պահանջեցին դադարեցնել գործողությունները Սիրիայում |armenpress.am|
12:57 - 14 հոկտեմբերի, 2019

ԵՄ-ի ԱԳ նախարարները Թուրքիայից պահանջեցին դադարեցնել գործողությունները Սիրիայում |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության անդամ երկրները կոչ են անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում եւ իր զորքերը դուրս բերել այդ երկրից: Այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը հոկտեմբերի 14-ին ընթանում Է Լյուքսեմբուրգում:

«Խորհուրդը վերստին հաստատակամորեն կոչ Է անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ դուրս բերել իր զորքերը»,-նշվում Է փաստաթղթում: Եվրամիության անդամ երկրները նաեւ պայմանավորվել են կոորդինացնել Թուրքիային զենքի մատակարարումների քաղաքականությունը՝ կապված Սիրիայում նրա ռազմական գործողության հետ:

ԵՄ-ի ԱԳ նախարարները կոչ են արել անցկացնել ԻՊ-ի դեմ գլոբալ կոալիցիայի մասնակիցների նախարարական հանդիպում: Նրանք նաեւ համաձայնեցրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նրա հորատման աշխատանքների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել