Սիրիայի հայերը եթե ցանկանան Հայաստան գալ, կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները․ Արմեն Գրիգորյան |news.am|
16:12 - 11 հոկտեմբերի, 2019

Սիրիայի հայերը եթե ցանկանան Հայաստան գալ, կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները․ Արմեն Գրիգորյան |news.am|

news.am:  Սիրիայի հայ բնակիչների տարհանման պաշտոնական առաջարկ Հայաստանը դեռեւս չի արել, սակայն Եթե Սիրիայի հայերը ցանկանան Հայաստան գալ, կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք պաշտոնական առաջարկով դեռ հանդես չենք եկել, բայց եթե լինեն ցանկություններ, մենք բնականաբար կձեռնարկենք բոլոր միջոցները՝ տրամադրելու ցանկացած անհրաժեշտ միջոց»,- նշեց նա։


Հարցին, թե արդյոք Հայաստանը ունի այդ ռեսուրսները, Գրիոգրյանը նշեց․ «Եթե ցանկություն հայտնեն, ես կարծում եմ՝ այդ ռեսուրսները պատրաստ ենք ամբողջովին տրամադրել, բայց պետք է հասկանալ, թե Սիրիայում գտնվող որքան հայ է դրա ցանկությունը հայտնում։ Եթե լինի այդ ցանկությունը, մենք սահմանափակում, կարծում եմ, չենք ունենա»։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Թուրքիայի հայտարարած անվտանգության գոտում հայկան ընտանիքները հիմնականում դուրս են եկել, «միակ քաղաքը, որտեղ այս պահին հայեր կան, Ղամիշլկին է, որը մեր հիմնական ուշադրության կենտրոնում է։ Ղամիշլիի հայերի եւ հոգեւոր առաջնորդների հետ կապի մեջ ենք, փորձում ենք հասկանալ, թե իրենք ինչի կարիք ունեն, ինչ խնդիրներ ունեն, եւ իրենց բոլոր խնդիրները մեր օրակարգում են»,- ասաց ԱԱԽ քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել