news.am: Նորին Սուրբ օծություն Տեր-Տեր Արամ առաջին կաթողիկոսը պատգամ է հղել ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովին, որը ժողովում ընթերցեց ԱՄԷ Քուվեյթի եւ հարակից շրջանների թեմի հոգեւոր առաջնորդ և կաթողիկոսի ներկայացուցիչ գերաշնորհ տեր-Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանը:
«Սիրելի ներկաներ, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով և ազգային վառ ապրումներով ողջունում ենք ձեզ։ Դարձյալ հավաքվել եք որպես ՀՅԴ աշխատած կառույցների ու միավորների ներկայացուցիչներ՝ համապարփակ կերպով վերաքննության ու վերարժևորումի ենթարկելու կուսակցության վերջին շրջանի գործունեությունը իր այլազան երեսներով և ապա ճշտելու առաջիկա շրջանի գործունեության ընդհանուր ուղեգիծը:
ՀՅԴ-ն վերջին 134 տարիներին իր ծննդոցից մինչև ներկա ժամանակները Հայաստանից մինչև Արցախ և սփյուռքի տարածքին մեր ազգի հավաքական կյանքի բոլոր բնագավառներից ներս առանցքային ներկայություն է ունեցել ու ճշտորոշիչ դեր է ունեցել իր ողջ կյանքն ու գործունեությունը սերտորեն շաղախելով մեր գերագույն արժեքներին, իղձերին ու տեսնականների հետ։
ՀՅԴ-ն ինքն իրեն սովորական քաղաքական կուսակցություն չի ըմբռնած երբեք, այլ էապես ազգային առաքելություն, համազգային մասշտաբով ու ամբողջանվեր ծառայությամբ կենսագործվող:
ՀՅԴ-ն կյանքի ամենից դաժան պայմանների մեջ, երբեք չի նահանջել իր գերագույն սկզբունքներից ու իդեալներից, նույնիսկ երբ հալածանքի է ենթարկվել Օսմանյան, թե սովետական կայսրությունների կողմից:
Այսօր մեր պատմության ամենից ճակատագրական ժամանակներում այն կոչված է վերանելոք հանձնառությամբ մնալու հավատարիմ դաշնակցության ոգուն ու կամքին, հավատքին ու տեսլականին։
ՀՅԴ-ի ներկա 35-րդ ընդհանուր ժողովը կգումարվի մեր ազգի ու հայրենիքի պատմության ամենեն վճռաթոշում հանգրվանին։
Խորապես մտահոգիչ է Հայաստանին, Արցախին ու իր սփյուռքին պարզած ներկա վիճակը։ Աշխարհաքաղաքական ներկա պայմանները ի նպաստ չեն մեզ, ահավոր տագնապներով շրջապատված ենք, տագնապներ ներքին, թե արտաքին, որոնք կարող են ինքնորոշումի ու ինքնաքանդումի առաջնորդել Հայաստանն ու սփյուռքը:
Փաստորեն գտնվում ենք անտունդի եզրին: Ժամանակի նշանները ճիշտ տեսնենք ու արժեվորենք և համապատասխան դիրքորոշումներ որդեգրենք՝ հեռու ամեն տեսակ անիրատես մոտեցումներից ու մակերեսային դատումներից:
Մեծի տանը Կիլիկիո կաթողիկոսությունը և մենք անձնապես Հայաստանը, Արցախը և սփյուռքը հուզող խնդիրների նկատմամբ մեր տեսակետը հստակորեն և հետևողական կերպով պարզել ենք՝ միշտ ելնելով մեր հայրենիքին ու ազգին ընդհանրական ու գերագույն շահերից:
Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ կրավորական ու հետևողի դերի մեջ լինել, երբ մանավանդ մեր հոգևոր, բարոյական ու ազգային արժեքները են նահանջում, երբ ներքին ճեղքերը մեր ազգի միասնականությունն են խախտում, երբ ժամանակավոր ու խաբուսիկ խաղաղության դիմաց զիջումի քաղաքականությունը վտանգում է Հայաստանի հողային ամբողջականությունը, երբ մեր ազգի միության ու հավերժության, հավատքի ու իդեալների խորհրդանիշները խաթարվում են, եկեղեցու կողքին, մեր մտավորականությունը, մեր քաղաքական կուսակցական, մշակութային ու կրթական կառույցները, մեր ժողովուրդի զավակները իրավունք չունեն լուռ ու անտարբեր մնալու: Նրանք ասելիք ու անելիք ունեն:
Մեզ շրջապատող ներկա տագնապների դիմաց, ինչպես հաճախ շեշտել ենք, ազգային ուժերու համախմբումը նկատում ենք հրամայական ու անհետաձգելի։ Հայրենիքի փրկությունը յուրաքանչյուր հայի ամբողջական հայության տագնապն է ու միաժամանակ հանձնարությունը:
Այս խորը գիտակցությամբ ու պատասխանատվությամբ հարկ է գործել։ Մեր սպասումն է, որ կուսակցության ներկա ընդհանուր ժողովը սովորական ժողով չդառնա, այլ արաջատեսիլ ու նպատակասլած ոգով ՀՅԴ-ի համազգային առաքելության ու ծառայության մեջ նոր էջ բացող ռազմավարական ու մարտավարական նոր մոտեցումներ ճշտող մի անկյունադարձ՝ ի խնդիր Հայաստանի հողային ամբողջականության ամուր պահպանման, Արցախի ժողովրդի վերադարձի ու նրա ինքնիշխանության իրավունքի վերականգնման և մեր ազգի բռնաբարված իրավունքների հետապնդման:
Արդարև սրբազան արժեքներ ու վեհ նպատակներ, որոնց ամուր պահպանման համար մեր ժողովրդի զավակները քրտինք ու արյուն են թափել: Թող Աստված օրհնի ու պահպանի մեր հայրենիքը ու ազգը՝ հեռու պահելով ամեն տեսակ չարերից ու չարիքներից:
Հայրական սիրով աղոթարար Արամ առաջին կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո»:
comment.count (0)