lragir.am: Այսօր Հայաստան որևէ ապրանք ներկրելու սահմանափակում չկա, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախկինում տասնյակ բողոքներ եմ ստացել, երբ քաղաքացիներն ասել են՝ սոխ եմ ներկրել, ինձ թույլ չեն տալիս ներկրել հանրապետություն:
Այսօր ՀՀ-ում այդպիսի պրոբլեմ չկա՝ սոխ, բենզին, ինչ օրինական է: Բայց դեպքեր կան, որ մենք խիստ ենք վերաբերում, օրինակ, խիստ ենք վերաբերում, երբ գնում են, այլ տեղերից էժան կոնյակ են ներկրում, հետո Հայաստանում ձևակերպում են, թե իբր խաղող են ներկրել, կոնյակ են ստացել և արտահանում են: Մենք համարում ենք, որ դա ջարդում է Հայաստանի խաղողագործության ողնաշարը»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ կառավարությունը շատ հստակ դիրքորոշում ունի կոնյակագործության ոլորտի հետ կապված: «Կոնյակի սպիրտի հետ կապված տարբեր մախինացիաներն ուղղակի թույլ չենք տալիս և թույլ չենք տալու: Այն, ինչ կլինի օրինական, կթույլատրվի, ապօրինի բոլոր հոսքերն արգելվելու են»,- նշեց նա:
comment.count (0)