Հունվարի 1-ից հետո որոշ ժամանակ ևս ներկրվող մեքենաների համար կկիրառվի մաքսազերծման հին կարգը, եթե դրանք հայտարարագրվեն որպես բիզնես, ոչ թե ուղեկցող բեռ. Դավիթ Անանյան |tert.am|
12:39 - 16 հոկտեմբերի, 2019

Հունվարի 1-ից հետո որոշ ժամանակ ևս ներկրվող մեքենաների համար կկիրառվի մաքսազերծման հին կարգը, եթե դրանք հայտարարագրվեն որպես բիզնես, ոչ թե ուղեկցող բեռ. Դավիթ Անանյան |tert.am|

tert.am։ Եթե ավտոմեքենա ներկրողը այն հայտարարագրի ոչ թե ուղեկցող բեռ, այլ՝ որպես բիզնես, օրենսդրությամբ կա նախնական հայտարարագիր հասկացություն, որը թույլ կտա մաքսազերծումն անել այդ պահի օրենսդրությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ից հետո որոշ ժամանակ ևս ներկայիս կարգով ավտոմեքենաները մաքսազերծելու հնարավորությանը:

«Եթե մարդը գիտի, որ իր բեռը գալու է մոտակա մեկ ամսվա ընթացքում, օրինակ, կարող է դեկտեմբերի 25-ին նախնական հայտարարագրի, և ինքը հնարավորություն ունի մինչև հունվարի 25-ը իր բեռը մաքսազերծել դեկտեմբերի 25-ին եղած օրենսդրությամբ: Այստեղ կարևոր է, որ մարդիկ որոշեն ավտոմեքենան հայտարարագրել որպես ուղեկցող բե՞ռ, թե՞ բիզնես»,-նշեց Դավիթ Անանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել