Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով. Բակո Սահակյան |aysor.am|
07:43 - 11 հոկտեմբերի, 2019

Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով. Բակո Սահակյան |aysor.am|

aysor.am: Անկախ, ինքնիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

«Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը՝ բոլոր հարթություններում։ Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչն ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Այդ իսկ պատճառով անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում։

Ուզում եմ կրկին վերահահստատել, որ մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը՝ բանակցային սեղանի շուրջ։ Այստեղ լուրջ առաջընթացի գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցության։ Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով», - ասաց ԱՀ նախագահը։

Բակո Սահակյանը միաժամանակ նշեց, որ իրենց համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերություններ պահպանելն ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ։

ԱՀ նախագահը հատուկ ընդգծեց Հյաստան-Արցախ-Սփյուռք սերտ փոխգործակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել