azatutyun.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են Ստեփանակերտում տարեց կնոջ մահվան մասին։
Արդյոք 70-ամյա Վերա Աղասյանի մարմինը կտեղափոխվի՞ Հայաստան, Կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին միայն նշեց, որ իրենք հիմա կապի մեջ են Հայաստանում գտնվող հարազատների հետ, պատրաստակամություն են հայտնել աջակցելու հետագա քայլերի հարցում։
Ստեփանակերում մնացած կնոջ մահվան մասին հայտնի դարձավ երեկ: Ադրբեջանական Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ 70-ամյա Վերա Աղասյանը մահացել հոկտեմբերի 20-ին։ Որպես մահվան պատճառ նշվում են առողջական խնդիրները։
comment.count (0)