Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 000 հայ քրիստոնյաներ բռնի տեղահանվեցին Արցախից. Թրամփ
09:49 - 24 հոկտեմբերի, 2024

Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 000 հայ քրիստոնյաներ բռնի տեղահանվեցին Արցախից. Թրամփ

Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։ 

«Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի ԱՄՆ նախագահը:

Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել է Թրամփը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել