Մի միֆ փորձեմ կոտրել՝ ջրառը երբեք չի ազդել Սևանի մակարդակի վրա. Գևորգ Գորգիսյան |aysor.am|
08:58 - 23 հոկտեմբերի, 2019

Մի միֆ փորձեմ կոտրել՝ ջրառը երբեք չի ազդել Սևանի մակարդակի վրա. Գևորգ Գորգիսյան |aysor.am|

aysor.am։ Մի միֆ պետք է փորձեմ կոտրել։ Ջրառը երբեք չի ազդել Սևանի մակարդակի վրա։ Մակարդակի իջեցումը և բարձրացումը պայմանավորվել է Արփա-Սևան թունելով թողնված ջրի քանակով, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նրա խոսքով՝ 2011 թվականից, երբ Սևանի մակարդակը չի բարձրացել կամ շատ չնչին է բարձրացել, պատճառը եղել է այն, որ Արփա-Սևան թունելից անհամեմատ քիչ ջուր է լցվել լիճ։

«Սևանի խնդիրը պայմանավորված է Արփա-Սևան թունելով։ Այժմ բերել ենք նախագիծ, որը ոչ մի խնդիր չի լուծում։ Այս նախագիծը ոչ մի բանի մասին է, ունենալու է անկանխատեսելի հետևանքներ և բնավ չի նպաստում լճի խնդրի լուծմանը»,- ասաց պատգամավորը։

Օրինագիծը ժամանակավրեպ որակեց նաև ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ շեշտելով, որ լճի շահագործման պարագայում բնապահպանական և սոցիալական հարցերը պետք է հավասարակշռել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել