Սիրիայում շարունակում ենք հումանիտար առաքելությունը. Նիկոլ Փաշինյան
05:54 - 24 հոկտեմբերի, 2019

Սիրիայում շարունակում ենք հումանիտար առաքելությունը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը շարունակում է հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և շարունակում է հումանիտար առաքելությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնություններին:

«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաեւ այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին եւ որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել