Բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան. Արայիկ Հարությունյան |pastinfo.am|
14:51 - 23 հոկտեմբերի, 2019

Բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան. Արայիկ Հարությունյան |pastinfo.am|

pastinfo.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների աշխատավարձերի բարձացման մեջ որևէ խնդիր չի տեսնում և դա պարզապես կառավարության աշխատանքային ընթացակարգ է համարում։

«Մենք ամեն տարի մարտին տալիս ենք հաշվետվություն, և տվյալ տարվա ընթացքում մեր ստացած եկամուտները հրապարակում ենք, ի՞նչն է թաքուն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարությունյանը։

Դիտարկմանը, այսինքն` քաղաքացին պետք է սպասի, որպեսզի հայտարարագրերով տեսնի նախարարների աշխատավարձը, Հարությունյանը պատասխանեց.

«Այդ տրամաբանությամբ ամեն ամիս մենք պետք է հրապարակենք, թե տվյալ ամիս ինչքան աշխատավարձ ենք ստացել, ամեն ամիս հրապարակենք, թե, օրինակ, գործուղումից որքան գումար ենք ստացել»։

Հարությունյանն ասաց, որ ինքն իր ելույթներից մեկում ասել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան, և դա արդյունավետ աշխատանքի գրավական է։

«Դա կհանգեցնի նրան, որ մյուս ոլորտներում էլ կլինեն առաջընթացներ, կավելանան եկամուտները, թոշակները, աշխատավարձերը, այն ամենն ինչ տեսել եք այս ամիսների ընթացքում»,-ասաց ԿԳՄՍ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել