Աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում կամ գիշերօթիկ դպրոց․ Փաշինյան |shantnews.am|
07:30 - 24 հոկտեմբերի, 2019

Աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում կամ գիշերօթիկ դպրոց․ Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: «Վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում կամ գիշերօթիկ դպրոց», – կառավարության նիստի սկզբում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար, ըստ նրա, պետք է մատչելի բացատրել նոր կարգավորումները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած կարգավորումը վարչապետը վերաձևակերպեց և ասաց, որ տարեցների խնամքի ծառայություններն իրենք փորձում են ոչ թե կասեցնել, այլ արտապատվիրակել մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների՝ մրցույթով։

Տարեցը, ըստ նրա, պետք է ինքն ասի՝ որ կազմակերպությունն է նախընտրում, և պետական ֆինանսավորումը կուղղվի հենց այդ կազմակերպությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել