ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների կոմիտեի նիստին
08:58 - 22 հոկտեմբերի, 2019

ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների կոմիտեի նիստին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պատվիրակությունը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ մասնակցել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կազմակերպված ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 20-րդ նիստին: Նիստի ընթացքում ամփոփվել է կոմիտեի՝ 2019 թվականի առաջին 9 ամիսների կատարած աշխատանքը, քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, դիտարկվել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու նպատակով համատեղ միջոցառումներ անցկացնելու և տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները:

ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են նաև տարբեր ուղղվածությամբ աշխատանքային խմբերի հանդիպումներին:

Եռօրյա այցի շրջանակներում մեր պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարածաշրջանային կապի հանգույցի (RILO-Մոսկվա) անդամ պետությունների մաքսային ծառայությունների ազգային կապի հանգույցների ղեկավարների 18-րդ նիստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել