«Շուրջ 2 ժամ առանձնազրույց ունեցա Նաիրի Հունանյանի հետ». Արման Բաբաջանյանն այցելել է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ
14:37 - 24 հոկտեմբերի, 2019

«Շուրջ 2 ժամ առանձնազրույց ունեցա Նաիրի Հունանյանի հետ». Արման Բաբաջանյանն այցելել է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ

«Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռեւանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը այս ահաբեկչական սպանդի հետեւանքով հասցված վնասը չի ներվելու եւ որեւէ մեկն անպատիժ չի մնալու»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել