ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կայցելի Հայաստան |armenpress.am|
10:21 - 06 փետրվարի, 2020

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կայցելի Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը փետրվարի 7-ին պաշտոնական այց կկատարի Հայաստան:

Այս մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակներում Միխայիլ Մյասնիկովիչը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները, ԵԱՏՄ-ում առկա խոչընդոտները և սահմանափակումները վերացնելու մոտեցումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել