Այս տարի, կարծում եմ, կարձանագրենք 7 տոկոս տնտեսական աճ. Էկոնոմիկայի նախարար |aysor.am|
08:41 - 22 հոկտեմբերի, 2019

Այս տարի, կարծում եմ, կարձանագրենք 7 տոկոս տնտեսական աճ. Էկոնոմիկայի նախարար |aysor.am|

aysor.am: Այս տարի, կարծում եմ, կարձանագրենք 7 տոկոս տնտեսական աճ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Քանի որ տարվա վերջն արդեն սարերի ետևում չէ ու մենք ունենք արդեն 8 ամսվա հայտնի, 9-րդ ամսվա նախնական պատկերացումներ, գտնում ենք, որ դա նվազագույն ցուցանիշն է, որ կարձանագրենք»,-ասաց նա։

«Մենք պետք է ունենանք երկարաժամկետ առումով տնտեսական աճի պոտենցիալն էապես ավելացնելու խնդիր ու այդ ուղղությամբ մենք, իհարկե, ծրագրեր ենք մշակում»,-ասաց նախարարը։

Տիգրան Խաչատրյանը նշեց, թե այն հինգ տոկոսը, որ կանխատեսել էին եկող տարվա համար, կլիներ ամենապահպանողական, նվազագույն ակնկալիքը տարվանից։

«Բայց կարծում ենք, որ տեղի ունեցող փոփոխությունները մեզ հնարավորություն են տալու ավելի բարձր ցուցանիշներ արձանագրել»,-հավելեց Էկոնոմիկայի նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել