2019-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության էական նվազում ենք արձանագրել․ Նիկոլ Փաշինյան
07:56 - 21 հոկտեմբերի, 2019

2019-ի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության էական նվազում ենք արձանագրել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ գործազրկության էական նվազում է արձանագրվել։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք:

Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով:

Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17.7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2.5 տոկոսով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել