Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է |pastinfo.am|
09:39 - 24 սեպտեմբերի, 2019

Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է |pastinfo.am|

pastinfo.am։ Վիրավորում ստացած շարքային զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, սեպտեմբերի 22-ի առավոտյան ժամը 06.00-ից 06.30 ընկած ժամանակահատվածում, որովայնի շրջանում հրազենային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանը։

Այժմ նա գտնվում է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալում՝ վերակենդանացման բաժանմունքում։ ՔԿ հայտարարել էր, որ Հ.Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով: Երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել