ՊԵԿ-ը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ
06:31 - 24 սեպտեմբերի, 2019

ՊԵԿ-ը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային հանդիպում Հայաստանում գործող խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների, ինչպես նաև ոլորտի վերահսկողությունն իրականացնող պատասխանատուների հետ: Այս մասին տեղեկացանք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի նախագիծը: Նա ընդգծել է, որ ներդրվելու է խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման առաջադեմ և բացառիկ, նորագույն տեխնոլոգիական լուծումներով հագեցած համակարգ:

Այն թույլ կտա ապահովել ոլորտի թափանցիկությունն ու ցածր ռիսկայնությունը, վերահսկել ֆինանսական հոսքերը` ավելացնելով պետական բյուջե կատարվող մուտքերը, բացառել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերը, ինչպես նաև նվազագույնի հասցնել բիզնես-գործընթացները վերահսկող մարմնի կողմից միջամտությունը` վերահսկողությունն իրականացնելով «աննկատ» ռեժիմով:

Միջազգային չափորոշիչների հիման վրա խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների սերտիֆիկատացման արդյունքում հնարավոր կլինի բացառել կեղծ կամ չարտոնագրված խաղային սարքավորումների կամ խաղային ծրագրային միջոցների շահագործումը` ապահովելով խաղացողների շահերի պաշտպանվածությունը:

Անալիտիկ հաշվետվությունների համակարգի միջոցով հնարավոր կլինի կատարել ոլորտի մեծածավալ ուսումնասիրություն և վերլուծություն, քանի որ համակարգը աշխատում է մեծածավալ (Big data) ինչպես թվային, այնպես էլ չինդեքսավորված տեքստային տվյալների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել