ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր Սիրիայի վերաբերյալ երկու բանաձև կքվեարկի |azatutyun.am|
11:20 - 19 սեպտեմբերի, 2019

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր Սիրիայի վերաբերյալ երկու բանաձև կքվեարկի |azatutyun.am|

azatutyun.am։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկելու է Սիրիային վերաբերող երկու բանաձևերի վերաբերյալ, որոնցից մեկը ներկայացվել է Քուվեյթի, Գերմանիայի և Բելգիայի կողմից, մյուսը նախաձեռնել են Ռուսաստանն ու Չինաստանը։

Քուվեյթի և եվրոպական երկրների բանաձևում ասված է, որ Անվտանգության խորհուրդը պետք է բոլոր կողմերից պահանջի «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները» Սիրիայի Իդլիբ նահանգում:

Այն կոչ է անում հրադադարի ռեժիմ հաստատել տեղական ժամանակով սեպտեմբերի 21-ի կեսօրից, և պնդում է, որ դա կօգնի «խուսափել Իդլիբում արդեն իսկ աղետալի մարդասիրական իրավիճակի հետագա վատթարացումից»:

Իսկ Ռուսաստանի և Չինաստանի կողմից առաջարկվող բանաձևը պահանջում է, որ զինադադարը չտարածվի զինված խմբավորումների դեմ գործողությունների վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել