Միացյալ Թագավորության ներդրումների հարցերով հանձնակատարը ժամանել է Հայաստան |lragir.am|
06:53 - 24 մայիսի, 2019

Միացյալ Թագավորության ներդրումների հարցերով հանձնակատարը ժամանել է Հայաստան |lragir.am|

lragir.am: Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդն այսօր ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:

Փրիթչարդը Հայաստանում քննարկելու է ՄԹ և Հայաստանի միջև առևտրի ու ծավալների ներդրման աճի հնարավորությունները: Նա հանդիպելու է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարներ Բագրատ Բադալյանին և Գեղամ Վարդանյանին:

Փրիթչարդը հանդիպելու է նաև միջազգային ֆինանսական ինստիուտների ղեկավարներին՝ ուսումնասիրելու Հայաստանում բիզնես միջավայրի հնարավորություններն և զարգացումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել