ՊԵԿ-ում հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ աշխատաժողով է մեկնարկել |shantnews.am|
11:59 - 07 հոկտեմբերի, 2019

ՊԵԿ-ում հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ աշխատաժողով է մեկնարկել |shantnews.am|

shantnews.amՊետական եկամուտների կոմիտեում հոկտեմբերի 7-ին մեկնարկել է «Մաքսային ծառայողների ազնվության և էթիկայի կանոնների պահպանմանն ուղղված» խորագրով աշխատաժողովը: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից:
ՊԵԿ-ի և Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ 5-օրյա աշխատաժողովին մասնակցել է մոտ 30 մաքսային ծառայող:

Քննարկումների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Մաքսային ոլորտում լավ կառավարմանը և բարեխղճությանը վերաբերող 2003թ. հռչակագրի հիմնական դրույթները (վերանայված Արուշայի հռչակագիր):

ՀՄԿ փորձագետները մաքսային ծառայողներին փոխանցել են հակակոռուպցիոն պայքարի ոլորտում միջազգային լավագույն փորձը:

Աշխատաժողովի ընթացքում նաև համեմատական վերլուծության են ենթարկվել ՀՀ մաքսային ծառայողի էթիկայի կանոնները և Համաշխարհային մաքսային կազմակերպության էթիկայի և վարքագծի կանոնները, որի արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությանը ներկայացվել են մի շարք առաջարկություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել