Փոխնախարարի մասնակցությամբ մեկնարկել է «Երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով» ծրագիրը
11:38 - 30 սեպտեմբերի, 2019

Փոխնախարարի մասնակցությամբ մեկնարկել է «Երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով» ծրագիրը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է «Հայաստանի ներուժի ամրապնդում ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագիրը պատշաճ իրականացնելու համար՝ երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով» ծրագրի մեկնարկին: Այն իրականացվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է ՀՀ-ում զարգացնել միջգերատեսչական արձագանքման մեխանիզմները՝ կանխարգելելու և արձագանքնելու ընտանեկան բռնության դեպքերը, խթանելու երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցումը ընտանեկան բռնության դեպքերի առնչությամբ, ինչպես նաև ամրապնդել ԶԼՄ-ների կարողությունները` ընտանեկան բռնության դեպքերում հանրության հետ արդյունավետ հաղորդակցության նպատակով:

Կարևորելով միջգերատեսչական համագործակցությունը երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցումների, կառուցակարգերի և ընթացակարգերի բարելավման գործընթացում՝ փոխնախարար Գրիգորյանը անդրադարձ է կատարել Արդարադատության նախարարության դիրքորոշմանը երեխաների իրավունքների պաշտպանության հարցում՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ նախատեսված աշխատանքների պլանավորումը ներառված է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակում։

Միջոցառմանը բացման խոսքով և ելույթով են հանդես եկել նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը, ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետ Անի Մխիթարյանը, Ծրագրի փորձագետ Դավիթ Թումասյանը, Ծրագրի փորձագետ Անահիտ Խաչատրյանը, այլք:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կարողությունների զարգացման երկօրյա թրեյինգ համայնքային սոցիալական աշխատողների և արդարադատության աշխատակիցների համար երեխաների առևանգման դեպքերին միջգերատեսչական, բազմակողմանի արձագանքի վերաբերյալ, ընտանեկան բռնության դեպքերում երեխայակենտրոն իրավունքի մոտեցման վերաբերյալ քննիչների և արդարադատության աշխատակիցների համար ուղեցույցի մշակում, տպագրություն և տարածում, ԶԼՄ-ների, ՔՀԿ-ների, անկախ լրագրողների կարողությունների զարգացում ՝ ԸԲ զգայուն դեպքերի լուսաբանման նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել