Ուկրաինան Ղարաբաղ, Աբխազիա և Հվ․ Օսիա այցելող իր քաղաքացիներին զգուշացնում է քրեական և վարչական պատասխանատվության մասին |civilnet.am|
14:03 - 28 սեպտեմբերի, 2019

Ուկրաինան Ղարաբաղ, Աբխազիա և Հվ․ Օսիա այցելող իր քաղաքացիներին զգուշացնում է քրեական և վարչական պատասխանատվության մասին |civilnet.am|

civilnet.am: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղարաբաղ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելող իր քաղաքացիներին զգուշացնելով է քրեական և վարչական պատասխանատվության մասին։

Ուկրաինայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

 

«Մեր գործընկերների բազմաթիվ դիմումների կապակցությամբ կցանկանայինք հիշեցնել, որ ԱԳՆ կայքում տեղադրված է տեղեկատվություն Ուկրաինայի քաղաքացիների այլ երկրների տարածք մտնելու/դուրս գալու մասին։

 

Դա մասնավորապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի (Ադրբեջանի Հանրապետություն) օկուպացված տարածքին և նրան հարակից շրջաններին, ինչպես նաև օկուպացված Աբխազիայի տարածք և Ցխինվալիի շրջան/Հարավային Օսիա (Վրաստան) մտնելուն։

 

Ուկրաինան անվերապահորեն աջակցում է Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքային ամբողջականությանը նրանց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

 

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաստատակամորեն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Ցխինվալիի շրջան/Հարավային Օսիա և դրանց հարակից շրջաններ այցելելու որոշումն ընդունելիս առաջնորդվել Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի օրենսդրություններով։

 

Այդ օրենսդրության խախտումն առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել