Ապատեղեկատվություն է. ՊՆ-ն հերքում է՝ հայկան զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ չի ձեռնարկել |aysor.am|
08:19 - 02 հոկտեմբերի, 2019

Ապատեղեկատվություն է. ՊՆ-ն հերքում է՝ հայկան զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ չի ձեռնարկել |aysor.am|

aysor.am։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է՝ հայկական կողմը Ղազախի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ չի ձեռնարկել։

«Ապատեղեկատվություն է», - ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը գրել էր, թե երեկ երեկոյան ադրբեջանցի սահմանապահները կանխել են հայկական դիվերսիոն խմբերի ներթափանցումը Հայաստանի հետ սահմանին։

Նշվել էր նաև, թե իբր եղել է խոշոր տրամաչափի զենքերով ինտենսիվ հրետակոծություն. ՀՀ ՊՆ-ն այս լուրը նույնպես համարեց ապատեղեկատվություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել