ՀՀ-ն զգալի աճ է գրանցել «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվի ինդեքսում․ Ռուստամ Բադասյան
08:04 - 23 հունվարի, 2020

ՀՀ-ն զգալի աճ է գրանցել «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվի ինդեքսում․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ֆեսբուքյան էջում գրել է․

«Հակակոռուպցիոն պայքարի ևս մեկ դրական արդյունք.

Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019 թվականի արդյունքները: Հայաստանն առաջին անգամ գրանցել է համեմատական զգալի աճ՝ միավորը 35-ից բարելավելով 42:

Ընդ որում, Հայաստանի դիրքը բարելավվել է 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը (2018 թվականին հորիզոնականը եղել է 105): Ուշագրավ է, որ Հայաստանի միավորը նախկինում երբեք չի գերազանցել 37-ը (2014թ., վերջին չորս տարիներին չի գերազանցել 35-ը): Հարկ է նշել, որ ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են երկրի համար, քանի որ գնահատվում են ոչ թե պետության իրականացրած քայլերը, այլև այդ առումով քաղաքացիների ընկալումը:

2018 թվականի հեղափոխության և կոռուպցիայի դեմ պայքարում իրականացրած մասշտաբային միջոցառումները, այդ թվում՝ ներառական հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումն ունեցել են իրենց ներդրումը ՀՀ քաղաքացու ընկալման փոփոխման հարցում:

Հատկանշական է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ, որպես ռազմավարության հիմնական վերստուգիչ վերջնարդյունք, նախատեսվում է 2023 թվականի ԿԸՀ միավորը դարձնել 55:

Հղումը` https://www.transparency.org/cpi2019?%2Fnews%2Ffeature%2Fcpi-2019»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել