Հայաստանի միգրացիոն ծառայությունը ֆեսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Ֆրանսիան վավերացրեց Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև 2016 թ-ի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված՝ «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը։
Հայաստանը այն 2017 թվականի սեպտեմբերի 14-ին էր վավերացրել։
Արձանագրությունը սահմանում է ռեադմիսիոն գործընթացի տեխնիկական մանրամասները, ժամկետները, համագործակցության ձևաչափը»։
comment.count (0)