Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյան |news.am|
14:30 - 28 հունվարի, 2020

Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյան |news.am|

news.am:   Գեորգի Կուտոյանի սպանության վարկած չի քննարկվել. միաժամանակ քննարկվում է հինգ վարկած, չորս վարկածը հերքվել է, հաստատվել է ինքնասպանության վարկածը: Այս մասին  նշել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Նա հայտնեց նաեւ, որ Կուտոյանի կինը դիմել է վարույթ իրականացնող մարմնին, որ Տեղեկատվության մասին օրենքի եւ Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում առանց իրենց համաձայնության որեւէ ինֆորմացիա չհայտնեն.


«Հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են հեռախոսազանգերի վերծանումներ։ Հաշվի առնելով նրա կնոջ՝ Հասմիկ Բիշարյանի դիմումը, մի բան կարող եմ ասել, ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով։ Թույլ տվեք չակերտներ չբացել»։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել