«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ ՔԿ |news.am|
05:34 - 27 հունվարի, 2020

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է․ ՔԿ |news.am|

news.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 26-ին բավարարել է «Էրեբունի պլազա» հյուրանոցում օրերս կրակոցներ արձակելու համար ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Էրեբունի պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել