Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան |armenpress.am|
15:19 - 27 հունվարի, 2020

Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան |armenpress.am|

armenpress.am:   2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմաններում, N զորամասում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տեղափոխվել է Երևան:

Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Նրան մեկ անգամ արդեն վիրահատել են հունվարի 24-ին, վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն դեռևս չկա: Նրա ապաքինման դինամիկայից ելնելով բժիշկները կորոշեն իրենց անելիքները»,- նշեց Բալայանը:

Անդրադառնալով նաև նույն օրը պարտադիր ժամկետային զինծառայող, աջ բազկի շրջանում հրազենային վիրավորում ստացած կրտսեր սերժանտ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանին՝ ՀՀ ՊՆ փոխնախարարը շեշտեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Բժշկական բոլոր միջոցառումներն իրականացվել են, նա շուտով կվերադառնա իր ծառայությանը»,- ասաց Բալայանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել