Ուշուի ֆեդերացիայի անդամները կարծում են՝ նախկին նախագահի օրոք ֆինանսական չարաշահումներ են եղել |armtimes.com|
06:54 - 27 հունվարի, 2020

Ուշուի ֆեդերացիայի անդամները կարծում են՝ նախկին նախագահի օրոք ֆինանսական չարաշահումներ են եղել |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անցան ոչ առանց տարաձայնությունների։ Դրանք տեղի ունեցան հունվարի 26-ին։ Միակ թեկնածուն ֆեդերացիայի երկար տարիների համանախագահ Ռուստամ Ալավերդյանն էր, որն էլ ի վերջո ընտրվեց։ Մինչեւ մեկնարկը ներակայացել է նաեւ արդեն նախկին նախագահ Տիգրան Չոբանյանը, որը հայտարարել է, որ արտահերթ ժողովն անօրինական է, չի գրանցվել եւ չի մասնակցել՝ առանց մեկնաբանության թողնելով իր հասցեին հնչեցված կասկածներն ու մեղադրանքները։

Կասկածները վերաբերում էին ֆեդերացիայի ֆինանսական հարցերին։ Մինչեւ քվեարկությունը Ալավերդյանը նշեց, որ ըստ փաստաթղթերի՝ 2017թ. ուսումնամարզական հավաք է տեղի ունեցել Ջերմուկում, որի վրա ծախվել է 1 մլն 764 հազար դրամ։ Ֆեդերացիայի ներկա անդամներն ասացին, որ տեղյակ չեն նման հավաքի մասին ու չեն մասնակցել։

Ալավերդյանը նաեւ նշեց, որ ըստ 2017թ․ միջոցառումների օրացուցային պլանի՝ Գյումրիում ՀՀ մանկապատանեկան առաջնություն է անցկացվել ապրիլի 20-22-ը, եւ դրա վրա ծախսվել է 1 մլն 698 հազար դրամ: Ներկաներից մեկը նշեց, որ Գյումրիում 4-5 տարի է՝ մրցումներ չեն եղել: Բացի այդ՝ հայտարարություն եղավ, որ ֆեդերացիայում վերջին ըտնտրությունները եղել են 2014թ․, 2018թ․ գործող նախագահի լիազորությունների ժամկետն ավարտվել է, նոր ընտրությունններ չեն եղել, սակայն Չոբանյանն ասել է, որ 2016թ․ եղել են:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Ալավերդյանը նշեց, որ ֆինանսական հարցերի վերաբերյալ ցանկանում է ստանալ նաեւ հակառակ կողմի բացատրությունները, որից հետո որոշում կկայացվի՝ արդյոք իրավապահ մարմիններին դիմելու անհրաժեշտություն կա, թե՝ ոչ: Նաեւ ասաց, որ Չոբանյանի գործունեության արդյունքում խնդիրներ են առաջացել Հայաստանի ու Եվրոպայի միջազգային ֆեդերացիաների միջեւ, ՀՀ ֆեդերրացիայի անդամությունը կասեցվել է, եւ հիմա ինքը պետք է հետամուտ լինի հարաբերությունների վերականգնմանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել