ԵԽԽՎ պատվիրակությունը քննադատում է Ադրբեջանում ընտրությունների նախապատրաստական շրջանը |azatutyun.am|
12:44 - 25 հունվարի, 2020

ԵԽԽՎ պատվիրակությունը քննադատում է Ադրբեջանում ընտրությունների նախապատրաստական շրջանը |azatutyun.am|

azatutyun.am։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը քննադատել է Ադրբեջանում փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական շրջանը, արձանագրելով՝ քաղաքական որոշ գործիչների հնարավորություն չի տրվել դրանց մասնակցել՝ դատվածություն ունենալու պատճառով, թեև ստրասբուրգյան դատարանը փաստել էր, որ ընդդիմության այդ ներկայացուցիչներն ազատազրկվել էին շինծու մեղադրանքներով:

Պատվիրակությունը փաստել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել նաև Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու՝ Վենետիկի հանձնաժողովի և եվրոպական այլ կառույցների հանձնարարականները:

Չի նկատվում նաև հավաքների ազատություն, փաստել է եվրոպական պատվիրակությունը, արձանագրելով՝ հոկտեմբերի 19-ի վերջին հանրահավաքը ևս ցրվել էր ոստիկանության բիրտ ուժի գործադրմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել