hcav.am: Դեկտեմբերի 19-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հրապարակվեց ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Նախագծի վերաբերյալ հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի միջև նախնական քննարկում տեղի չի ունեցել։ Վերջինիս մասին վկայում են ոչ միայն նախագծում տեղ գտած այնպիսի կարգավորումների պահպանումն ու ընդլայնումը, որոնք վերացնելու հրապարակային հանձնառություն է ստանձնել Ազգային ժողովում Ընտրական օրենսդրության բարեփոխման աշխատանքային խումբը, այլև նախագծի հեռացումը հրապարակման հաջորդ օրը։ Սա հակասում է աշխատանքային խմբի որդեգրած մասնակցայնության և թափանցիկության սկզբունքներին։
Համամասնական ընտրակարգով ձևավորվող ՏԻՄ մարմինների ցուցակը ընդլայնելը նախագծի առանցքային գաղափարն է։ Սակայն այն դեռևս իր ողջ ծավալով չի քննարկվել շահագրգիռ կողմերի հետ, և վերջնական եզրակացություն չի տրվել։ Ավելին՝ բարեփոխումների ծրագրում այդ հարցը դիտարկելիս պարզ է դառնում, որ ՏԻՄ-երի արագացված կարգով կուսակցականացումը խնդրահարույց կարող է լինել՝ առանց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում էական փոփոխությունների։
Մյուս կողմից՝ որոշ հարցերով արդեն մշակած ընդհանուր մոտեցումները, որոնք կապված են կուսակցությունների ներքին ժողովրդավարության, համամասնական ընտրական ցուցակներում կանանց և տղամարդկանց ներկայացվածության համամասնության և կուսակցությունների հանրային ֆինանսավորման մեխանիզմների և հաշվետվողականության հետ, պարզապես անտեսված են, ինչը բերում է հին խնդրահարույց կարգավորումների պահպանման կամ ավելի խնդրահարույց փոփոխություններով շտկելու փորձերին։
Հարկ ենք համարում անդրադառնալ նախագածում առկա մի քանի խնդիրներին․
Այսպիսով՝ սահմանափակ իրավասություններ ունեցող անարդյունավետ կառույցը շարունակելու է իր գործունեությունը՝ առանց կայուն մարդկային և ֆինանսական ռեսուրսների։
Ընտրական օրենսգրքի փոփոխություններին համահունչ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ առաջարկելով՝ նախարարությունը առաջարկում է պահպանել երկու անգամ անընդմեջ համապետական կամ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններին չմասնակցելու դեպքում կուսակցության գործունեության կասեցման պահանջը։ Այս հիմքով կուսակցության գործունեության կասեցման հնարավորությունը ՀՀ Սահմանադրական դատարանի 2006 թ․ դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-669 որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական և հստակ է, որ պետք է անվավեր ճանաչվի, սակայն նույնիսկ նման որոշման բացակայության դեպքում անհասկանալի է նախագիծ ներկայացնողի դիրքորոշումը, որ երկու ՏԻՄ ընտրությունների (որոնք փաստացի կարող են տեղի ունենալ 3-4 ամիսների ընթացքում) չմասնակցելը պետք է հանգեցնի կուսակցության գործունեության կասեցման։
Ողջունելով նախագծում համասնական ընտրակարգի ընդլայնումը և լրացուցիչ մանդատների տրամադրման դրույթի վերացումը՝ կոչ ենք անում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախագծի մշակման ժամանակացույցը և բովանդակությունը համաձայնեցնել Ազգային ժողովում ընտրական բարեփոխումների ախատանքային խմբի հետ, ինչպես նաև մասնակցել աշխատանքային խմբի ընթացիկ քննարկումներին՝ ՏԻՄ մակարդակում կուսակցությունների գործունեության կարգավորումների փոփոխությունների քննարկման և առաջարկությունների ներկայացման համար։
Պետական տարբեր մարմիններում միևնույն խնդրի հատվածական քննարկումն ու լուծումների առաջադրումը խոսում են համակարգային մոտեցման բացակայության և մասնակցային ու թափանցիկ գործելաոճից խուսափելու մասին։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
comment.count (0)