ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը քննադատում է Բաքվին՝ խոսքի և հավաքների ազատությունը չերաշխավորելու համար |azatutyun.am|
12:17 - 30 հունվարի, 2020

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը քննադատում է Բաքվին՝ խոսքի և հավաքների ազատությունը չերաշխավորելու համար |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ խոսքի և հավաքների ազատությունը չերաշխավորելու համար:

Փետրվարի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդանանական ընտրություններից առաջ՝ երեկ հրապարակված միջանկյալ զեկույցում ԺՀՄԻԳ-ի դիտորդները փաստել են՝ «թեև Ադրբեջանի Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատությունն ու արգելում գրաքննությունը, այս իրավունքները խիստ սահմանափակված են մի շարք օրենքներով»:

Միջանկյալ զեկույցը նաև փաստում է՝ Բաքվում իշխանությունների կողմից արտոնված վերջին հանրահավաքը տեղի է ունեցել անցած տարվա հունվարին, և ըստ որոշ հաղորդումների, ուղեկցվել ոստիկանության բիրտ ճնշումներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել