azatutyun.am: Ֆրանսիան ուղղակի պարտավոր է լինել Հայաստանի կողքին՝ հաշվի առնելով հազարամյա ազգի շատ երիտասարդ պետության ուժերով ստեղծված ժողովրդավարությունն ու այն հաջողությունները, որ հիմա գրանցվում են վերջին հեղափոխության շնորհիվ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ էմանյուել Մակրոնը երեկ՝ մասնակցելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Մակրոնը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին՝ հույս հայտնելով, որ փետրվարին Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի որոշակի առաջընթացի հասնել:
Նույն օրը, ըստ պաշտոնական Բաքվի, Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի հետ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:
comment.count (0)